Logo

Մարիա Գևորգյանը՝ Աբու Դաբիի մրցաշարի հաղթող

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:08 / 31.05.2022Շախմատ
Մարիա Գևորգյան

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանի հաղթանակով է պսակվել ԱՄԷ-ում անցկացված կայծակնային շախմատի միջազգային մրցաշարը։

Դասական շախմատի Հայաստանի կանանց քառակի չեմպիոնուհին, հիմնական փուլում 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, 1-2-րդ տեղերն է բաժանել սերբ շախմատիստուհի Անջելիջա Ստոյանովիչի հետ։ Երկու առաջատարներն անցկացրին թայ-բրեյք։

Բացարձակ հավասարության պայմաններում լրացուցիչ ցուցանիշներով հաղթող դարձավ հայուհին։ Մրցաշարին մասնակցել է 17 երկրի 71 շախմատիստուհի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա