Logo

Անհաջող ելույթ Մելբուրնում, բայց հաջող պայմանագիր Dior-ի հետ. հույն թենիսիստուհին դրական լիցքերով է վերադառնում հեռավոր ուղևորությունից (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:55 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Maria Sakari

Հունաստանը ներկայացնող աշխարհի 8-րդ ռակետ Մարիա Սակարին թեպետ ընդհանուր առմամբ անհաջող մասնակցեց Մելբուրնում ավարտին մոտեցող Ավստրալիայի բաց առաջնությանը, սակայն դրական լիցքերով է վերադառնում հեռավոր ուղևորությունից։

Նա չափազանց շահավետ գովազդային պայմանագիր է կնքել՝ դառնալով Dior նորաձևության տան դեմքը։ 26-ամյա մարզուհին անձամբ է ներկայացրել իր համար ուրախալի այդ տեղեկությունն Ինստագրամում։

Նա, մասնավորապես, գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Dior-ի պես հեղինակավոր նորաձևության տան մասնիկը։ Դա իրոք առավելություն է, ու անչափ երջանիկ եմ համագործակցելու մի ապրանքանիշի հետ, որը հեղափոխություն է կատարել կանանց նորաձևության աշխարհում»։

Ավստրալիայի այս տարվա բաց առաջնությունում Սակարին ելույթներն ավարտեց արդեն չորրորդ շրջանում։ 2021-ին նա հասել էր «Ռոլան Գարոսի» և ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչ։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by SAKKATTACK (@mariasakkari)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա