Logo

Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը գլխավորեցին աղյուսակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:00 / 17.01.2022ՍՊՈՐՏ
null

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը:  

Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Աստղիկ Հակոբյանի հետ, իսկ Մկրտչյանը հաղթեց Նարե Առաքելյանին: 4 միավորով առաջատարներին հետապնդում է Մարիա Գևորգյանը, որը հաշտություն կնքեց Նարինե Գասպարյանի հետ:

Տուրը հաղթական էր Վերոնիկա և Աննա Խաչատրյանների համար, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ասյա Եդիգարյանին ու Մարիամ Ավետիսյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա