Logo

«Հիմարություն էր». Մարիո Գոմեսը քննադատել է «Վիլյառեալի» մարտավարությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:21 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Մարիո Գոմես

Գերմանացի նախկին հարձակվող Մարիո Գոմեսը խոստովանել է, որ չէր սպասում «Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն: Մյունխենյան գրանդը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում 0:1 հաշվով պարտվել է իսպանական «Վիլյառեալին», իսկ պատասխան մրցավեճում՝ 1:1 հաշիվը գրանցել:

«Երբեք չէի մտածի, որ «Բավարիան» այսկերպ դուրս կմնա մրցաշարից. դա իսկապես դժվար է ընդունել: Նրանք սթափվելու կարիք ունեն: Պետք է արժանին մատուցել «Վիլյառեալին», քանի որ ամբողջ խաղի ընթացքում նրանք շարունակում էին հավատալ իրենց հաջողությանը։

Ի վերջո, հաշվի առնելով հաշիվը, «Բավարիայի» դեմ պաշտպանվելը հիմարություն էր»,- Գոմեսի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա