Logo

Հայտնի են դարձել iPhone 14-ի հիմնական նորամուծությունները

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 27.06.2022Լրահոս
iPhone 14

Մարկ Գուրմանը Bloomberg-ից հայտարարել է iPhone 14 Pro-ի առջևի և հիմնական տեսախցիկների թարմացումների մասին: 

iPhone 14 Pro սմարթֆոնի նոր մոդելը կունենա առջևի և հետևի թարմացված տեսախցիկներ, ինչպես նաև ավելի արագ A16 չիպ։ Bloomberg-ի լրագրողն այս մասին հայտարարել է Power On-ում:

«Հիմնական տեսախցիկը ներառում է 48 մեգապիքսելանոց սենսոր: Սմարթֆոնն էկրանի շուրջ կունենա ավելի բարակ շրջանակներ, իսկ խազի փոխարեն երկու կտրվածք կլինի՝ Face ID-ի համար, և կետի տեսքով՝ դիմացի տեսախցիկի համար»,- ասել է վերլուծաբանը։

Գուրմանի խոսքով՝ iPhone 14 Pro-ի համար iOS-ի նոր տարբերակում հիմնական նոր հնարավորություններն են՝ արգելափակման թարմացված էկրանը և միշտ միացված էկրանը (always on display): Այսպիսով, Pro-line-ի նոր սմարթֆոնները հնարավորություն կունենան ցուցադրել եղանակային վիջեթներ նույնիսկ մինչև գաջեթն արգելափակումից հանելը։

Գուրմանը կարծում է, որ հենց iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ն են լինելու Apple-ի երկրպագուների ամենից շատ փնտրածները՝ շնորհիվ բազմաթիվ նորարարությունների: Նա հավելել է, որ բոլոր նոր iPhone-ները դեռ կշարունակեն օգտագործել Lightning՝ մարտկոցի լիցքավորման համար։ USB-C-ի անցումը տեղի կունենա 2023 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա