Logo

Մարկ Կլատենբուրգը խոսել է ԵՎՐՈ-2020-ի մրցավարության մասին

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
raheem sterling penalty incident england vs denmark euro 2020 vsnksf7opld010x727761e284 - Մարկ Կլատենբուրգը խոսել է ԵՎՐՈ-2020-ի մրցավարության մասին

Անգլիայի Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը խոսել է ԵՎՐՈ-2020-ում մրցավարների կատարած աշխատանքի մասին։

«Դանիա – Անգլիա խաղում վիճահարույց դրվագից ոչ մի տեղ չենք կարող փախչել։ Ոմանք կարծում են, որ խախտում կար, ոմանք կարծում են, որ չկար։ Կարևոր է, որ Դանի Մակելին հենց այդ պահին որոշեց, որ խախտում կար, իսկ VAR-ը չչեղարկեց գոլը։ Այնպես որ, Անգլիան հիմա եզրափակիչում է։

Ինչ էլ դուք մտածեք Ստերլինգի մասնակցությամբ դրվագի մասին, ընդհանուր առմամբ մրցավարների կատարած աշխատանքն այս ԵՎՐՈ-ում հիասքանչ է։ Սա եվրոպայի մրցավարների հիանալի գովազդ է։ Մրցավարները որոշել են ուշադրություն չդարձնել խոտածածկին անիմաստ սահող խաղացողներին, դերասանությունն անօգուտ է։

Այս ԵՎՐՈ-ում միջինը մեկ խաղում 23 խախտում է եղել։ Սա ամենաքիչ ցուցանիշն է ԵՎՐՈ-ներում։ 2004-ին միջինը 39 խախտում էր կատարվում յուրաքանչյուր խաղում։ ԵՎՐՈ-2016-ում 201 դեղին քարտ է եղել, հիմա՝ 143, ու մրցաշարի ավարտին մեկ հանդիպում կա։

Հույս ունեմ, որ եզրափակիչը ևս կանցնի այսպես»,-ասել է Կլատենբուրգը, ում խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա