Logo

Մարկուս Ռեշֆորդը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:36 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Մարկուս Ռեշֆորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է չընդգրկվել Անգլիայի հավաքականում և զրկվել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից՝ հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվելու ազգային հավաքական, որը մարտի վերջին ստուգողական հանդիպումներ է անցկացնելու Շվեյցարիայի և Կոտ դ'Իվուարի ընտրանիների հետ։

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատրաստվում է ապավինել միայն այն խաղացողներին, որոնք կանոնավոր խաղային փորձ ունեն իրենց ակումբներում։ Եթե Ռեշֆորդը բաց թողնի նաև հավաքականի՝ հունիսին և սեպտեմբերին նախատեսված խաղերը, ապա վստահաբար չի հայտնվի աշխարհի առաջնության հայտացուցակում։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա