Logo

Մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը նվաճեց ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալ

13:25 / 27.04.2024Մարմնամարզություն
null

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձավ ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։

Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակիչում հավաքեց 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։

Այսօր` ապրիլի 27-ին, հենացատկի վարժությունում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Այդ վարժության եզրափակիչը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:30-ին։

Համլետ Մանուկյանի ու Մամիկոն Խաչաչատրյանի պարգևատրման արարողությունը.

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա