Logo

Մարոտա. «Այս պահին Դիբալայի հարցով ոչինչ որոշված ​​չէ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Ջուզեպե Մարոտա-Պաուլո Դիբալա

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է «Յուվենտուսից» հեռացած հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի՝ միլանյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Մենք հանդիպել ենք նրա գործակալների հետ։ Միշտ ուսումնասիրում ենք հնարավորությունները, բայց լիարժեք համաձայնության հասնելու համար պետք է երկու կողմից էլ ճիշտ պայմաններ լինեն։

Այս պահին Դիբալայի հարցով ոչինչ որոշված ​​չէ»,- Մարոտայի խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ: Դիբալան «Յուվենտուսի» գույները պաշտպանում էր 2015 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա