Logo

«Ինտերի» գործադիր տնօրենը՝ Դիբալայի տրանսֆերի հավանականության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:16 / 11.05.2022ՍՊՈՐՏ
Մարոտա-Պաուլո Դիբալա

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է այն լուրը, որ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամռանը կհամալրի միլանյան թիմի կազմը:

«Դիբալան հիանալի խաղացող է. նա ամռանը հասանելի կլինի՝ որպես ազատ գործակալ, կարծում եմ՝ շատ ակումբներ կցանկանան ձեռք բերել նրան:

Մենք հարձակման գծում որակյալ 5 ֆուտբոլիստ ունենք, որոնք «Ինտերին» դարձրել են Ա Սերիայի լավագույն թիմը: Այս դիրքում մենք խնդիրներ չունենք, բայց ես գնահատում եմ Դիբալայի որակները»,- Մարոտայի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի հարձակվողը չի ընդունել «Յուվենտուսի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և պատրաստ է ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա