Logo

Մարսել Զաբիտցերը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մարսել Զաբիտցերը՝ Բավարիայի ֆուտբոլիստ - Մարսել Զաբիտցերը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Բավարիան» ձեռք է բերել Ավստրիայի հավաքականի ու «Լայպցիգի» ֆուտբոլիստ Մարսել Զաբիտցերի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի ամառը: Հարձակողական ոճի կիսապաշտպանը մյունխենյան ակումբում ելույթ կունենա «18» համարի մարզազգեստով:

«Ուրախ եմ, որ «Բավարիայում» խաղալու հնարավորություն ստացա: Մանկության տարիներին ակումբի մարզաշապիկն ինձ համար հպարտություն ու ուրախություն էր:

Ցանկանում եմ մեծ թվով հաղթանակներ տոնել ու տիտղոսներ նվաճել»,- ասել է ֆուտբոլիստը պայմանագիր կնքելուց հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա