Logo

Վերետուն՝ ֆրանսիական թոփ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:41 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Ժորդան Վերետու

«Ռոմայի» 29-ամյա կիսապաշտպան Ժորդան Վերետուն ֆրանսիական «Մարսելի» տրանսֆերային թիրախում է՝ հայտնում է Calciomercato-ն: Թիմն այս ամառ մտադիր է իրականացնել ֆրանսիացու տեղափոխությունը:

Կիսապաշտպանը հռոմեական ակումբում խաղում է 2020 թվականի սեպտեմբերից։ Վերետուի պայմանագիրը «Ռոմայի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ։

2021/22 մրցաշրջանում Վերետուն «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Ընդհանուր առմամբ՝ ֆրանսիացի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 130 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա