Logo

Մարսելոն հեռանում է «Ռեալից»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:08 / 12.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մարսելոն հեռանում է «Ռեալից»՝ հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերի միջև պայմանագրի ժամկետի ավարտից հետո (2022թ. հունիսի 30) բրազիլացին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Վաղը կայանալու է ֆուտբոլիստի հրաժեշտի միջոցառումը, որին ներկա է լինելու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ Մարսելոն 15 տարի «Ռեալում» է: Նա ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է (25): Մինչև այդ ռեկորդը պատկանում էր «սերուցքայինների» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոյին (23):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա