Logo

Մարսելոն ջերմ ընդունելության է արժանացել «Օլիմպիակոսում» (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:22 / 06.09.2022ՍՊՈՐՏ
Մարսելո-Օլիմպիակոս

Հունական «Օլիմպիակոսը» ներկայացրել է թիմի նորեկ, բրազիլացի պաշտպան Մարսելոյին: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն օրեր առաջ հունական ակումբ էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: 

«Օլիմպիակոսի» մարզադաշտում հավաքված շուրջ 25000 երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել լեգենդար բրազիլացուն:

34-ամյա ֆուտբոլիստն ընտրել է «12» համարի խաղաշապիկը:

Մարսելոն «Ռեալում» խաղացել է 2007-2022 թվականներին ու դարձել թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը (25 տիտղոս):

Marselo 1

Marselo 2

Marselo 3

Marselo 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա