Logo

Մարսելոն թարմացրել է Չեմպիոնների լիգային նվիրված դաջվածքը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:05 / 11.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալն» իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Լիվերպուլին» (1:0):

«Սերուցքայինների» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ Մարսելոն, 5-րդ հաղթանակը տոնեց ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում:
 
34-ամյա բրազիլացին թարմացրել է Չեմպիոնների լիգային նվիրված դաջվածքը՝ ավելացնելով 2022 տարեթիվը:

Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Մարսելոն հեռանալու է «Ռեալից»: Ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2007 թվականից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա