Logo

Մարսելոյի որդին պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ (ֆոտո)

00:12 / 04.12.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի որդի Էնցո Ալվեսը դեկտեմբերի 3-ին առաջին պայմանագիրն է կնքել «Արքայական ակումբի» հետ, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը:

13-ամյա Էնցոն «Ռեալի» մինչև 14 տարեկանների թիմում խաղում է հարձակվողի դիրքում և անցկացրած 7 խաղում խփել է 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Նա առաջնության լավագույն ռմբարկուն է և մոտակա հետապնդողին գերազանցում է 7 գոլով:

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է և նվաճել է 25 տիտղոս: Այժմ 34-ամյա բրազիլացին ելույթ է ունենում հունական «Օլիմպիակոսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա