Logo

«Մարսելը» հաղթեց «Լիոնին» ու բարձրացավ 2-րդ տեղ

00:53 / 24.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Մարսելը» 2-1 հաշվով հաղթեց «Լիոնին»:

44-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերը: 68-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի ռմբարկու Ալեքսանդր Լակազետը: Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Լիոնի» ֆրանսիացի պաշտպան Մալո Գուստոն՝ հաղթանակ բերելով մրցակցին:

32-րդ տուրից հետո «Մարսելը» 67 միավորով երկրորդն է և առաջատար ՊՍԺ-ին զիջում է 8 միավոր: «Լիոնն» ունի 50 միավոր ու 7-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լիոն» - «Մարսել»՝ 1-2 (տեսանյութ)

Ալեքսանդր Լակազետ, 68 - Չենգիզ Ունդեր, 44, Մալո Գուստո, 90+1 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա