Logo

«Մարսելը» կամային հաղթանակ տարավ Սանչեսի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

01:37 / 20.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Մարսելն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Ռեյմսի» նկատմամբ:

Տանտերերի անգլիացի կիսապաշտպան Ֆոլարին Բալոգանի գոլին դուբլով պատասխանեց «Մարսելի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

«Մարսելը» 59 միավորով երկրորդն է և 7 միավոր է զիջում առաջատար ՊՍԺ-ին, որն այս տուրում 0-2 հաշվով տնային պարտություն էր կրել «Ռենից»։ «Ռեյմսը» 43 միավորով 9-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեյմս» - «Մարսել»՝ 1-2 (տեսանյութ)

Ֆոլարին Բալոգան, 13 - Ալեքսիս Սանչես, 16, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա