Logo

Մարսիալը, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Սևիլիա»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:56 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Antonio Marsial«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի տեղափոխությունն իսպանական «Սևիլիա» թերևս տեղի չի ունենա՝ հայտնում է Marca-ն։

Պարբերականը նշում է, որ «Սևիլիան» պատրաստ չէ կատարել ֆուտբոլիստի վարձակալության վերաբերյալ անգլիական ակումբի պահանջները։ «Կարմիր սատանաները» ցանկանում են, որ իսպանացիները վճարեն ֆրանսիացու աշխատավարձի կեսը, ինչպես նաև՝ միջնորդավճար նրա վարձակալության համար։ «Սևիլիան» չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ ֆուտբոլիստների ձմեռային տեղափոխությունների այս շրջանում։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ռալֆ Ռանգնիկը հաստատել էր, որ Մարսիալը ցանկանում է հեռանալ թիմից։ Հաղորդվում էր, որ 26-ամյա հարձակվողը համաձայն է տեղափոխվել «Սևիլիա»։

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին «Մոնակոյից»։ Նրա տրանսֆերի դիմաց վճարվել է 60 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 10 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա