Logo

Մարտին Էդեգորը՝ Նորվեգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.01.2020ՍՊՈՐՏ
1577648225 xw 1756364 - Մարտին Էդեգորը՝ Նորվեգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:12

-

-

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ճանաչվել է Նորվեգիայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայության թվիթերյան էջը:

Էդեգորը պատվավոր մրցանակի համար պայքարում առաջ է անցել Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Էրլինգ Հալանդից, որը հաղթող է ճանաչվել «Տարվա առաջընթաց» անվանակարգում:

21-ամյա Էդեգորը վարձավճարով է հանդես գալիս բասկյան ակումբում: Նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: Խաղացողն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 մրցավեճի և դարձել 4 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հալանդը 2019 թվականի դեկտեմբերին է «Ռեդ Բուլ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա»: Նա Ավստրիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 հանդիպումներում իր անվան դիմաց է գրանցել խփած 16 գնդակ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը, ապա այնտեղ 19-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ՝ խփելով 8 գոլ:

«Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա