Logo

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 17.02.2021Ռեժիսորներ
Սկորսեզեեեեեե min - Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Լեգենդար Մարտին Սկորսեզեն «Harper’s» ամսագրում հրապարակված էսսեում քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները։ Նա ասել է, որ դրանք բացասաբար են ազդել կինոարվեստի վրա:

«Կինոարվեստը հետևողականորեն արժեզրկվում և երկրորդ պլան է մղվում»…

«Դեռ 15 տարի առաջ «բովանդակություն» տերմինը հնչում էր միայն այն ժամանակ, երբ մարդիկ լրջորեն քննարկում էին կինոն, և դա հակադրում ու համեմատում էին «ձևի» հետ»,- գրում է Սկորսեզեն՝ հավելելով, որ բովանդակությունն այժմ վերածվել է «բիզնես տերմինի» ու այն կիրառվում է ցանկացած «տեսանյութի և ֆիլմի» պարագայում: Նույն հարթության վրա են դրվում  համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկի՝ Դևիդ Լինի ֆիլմերն ու, օրինակ՝  կատուների մասին տեսանյութերը։

Չնայած ռեժիսորն ընդունում է, որ ինքն և մյուս կինոգործիչներն օգտվել են հոսքային հարթակների տրամադրած ֆինանսական միջոցներից (նրա վերջին «Իռլանդացին» ֆիլմը ֆինանսավորվել է Netflix-ը), նա քննադատել է այդ հարթակների կողմից ալգորիթմների օգտագործումը: Սկորսեզեյի պնդմամբ՝ «ֆիլմեր առաջարկելու հարցում ալգորիթմներ օգտագործելով՝ նրանք սահմանափակում են հեռուստադիտողների՝ տարբեր թեմաների և ժանրերի ֆիլմերին հասանելիությունը»։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սկորսեզեն հոդված էր գրել New York Times-ի համար, որում պնդել էր, որ Marvel-ի ֆիլմերը «իսկական ֆիլմեր չեն»։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա