Logo

Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:37 / 25.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 6-րդ տուրում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Միակ հաղթանակը տարավ Հայկ Մարտիրոսյանը, որի մրցակիցը Սամվել Տեր-Սահակյանն էր: Այդ հաղթանակի շնորհիվ Հայկ Մարտիրոսյանը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

3,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Ամին Տաբատաբաեին: Նրանց միջև կայացած մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաև Հանս Նիմանն ու Մանուել Պետրոսյանը, Սարին Նիհալն ու Ալեքսանդր Դոնչենկոն, Մամիկոն Ղարիբյանն ու Դայ Վան Նգուենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա