Logo

Marvel-ը ցուցադրել է «Ms. Marvel»-ի թիզերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:01 / 10.05.2022Կինո
Marvel Studios-Ms. Marvel

Marvel Studios-ը թողարկել է «Ms. Marvel» առաջիկա մինի-սերիալի թիզերը, որը պատմում է Կամալա Խանի արկածների մասին։

Սյուժեն կկենտրոնանա Նյու Ջերսիից մի աշակերտուհու՝ Կամալա Խանի վրա, որը սիրում է համակարգչային խաղեր խաղալ և կոմիքսների հիման վրա ֆանֆիքեր գրել: Մի օր նա ձեռք է բերում իր մարմինը դեֆորմացնելու գերհզորությունը, և նրա սովորական կյանքը փոխվում է:

Կամալան կլինի Marvel Cinematic Universe-ի առաջին մահմեդական սուպերհերոսը: Նրա դերը կխաղա կանադացի դերասանուհի Իման Վելլանին, որը ծագումով պակիստանցի է։

Սերիալի իրադարձությունները հետագայում կհանգեցնեն Կապիտան Մարվելի շարունակությանը՝ Բրի Լարսոնի գլխավոր դերակատարմամբ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա