Logo

Մարոտա. «Լուկակուն փողի համար տեղափոխվեց «Չելսի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.10.2021ՍՊՈՐՏ
. Լուկակուն փողի համար տեղափոխվեց Չելսի - Մարոտա. «Լուկակուն փողի համար տեղափոխվեց «Չելսի»

Միլանի «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան անդրադարձել է Ռոմելու Լուկակուի՝ «Չելսի» տեղափոխության թեմային:

«Լուկակուի տրանսֆերային իրավունքները վաճառեցինք 115 մլն եվրոյով ու ձեռք բերեցինք Էդին Ջեկոյին անվճար: Խաղադաշտում տարբերությունը մեծ չէ:

Լուկակուն հեռացավ, որպեսզի կրկնապատկի իր աշխատավարձի չափը: Իտալիայում նման թվեր գոյություն չունեն:

Այսօր մենք ի վիճակի չենք նման ներդրումներ կատարել: Ինձ թույլ չեն տա 75 մլն եվրո վճարել ու մեկ տրանսֆեր կատարել: Մեզ պետք են կրճատված ու կոնկրետ ներդրումներ»,- ասել է Մարոտան Il Corriere della Sera-ի հետ զրույցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա