Logo

Մարզչական նոր նշանակումներ ֆուտբոլի Հայաստանի հավաքականներում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ՀՖՖ

Ֆուտբոլի Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:

Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների գլխավոր մարզիչների անվանացուցակը.

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս

Մ21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

Մ19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան

Մ18 հավաքական (2004 թ.) – Վահագն Մինասյան

Մ17 հավաքական (2005 թ.) – Խորեն Վերանյան

Մ16 հավաքական (2006 թ.) – Վահե Հարությունյան

Մ15 հավաքական (2007 թ.) – Գևորգ Պողոսյան

Մ14 հավաքական (2008 թ.) – Կարեն Ավոյան

Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական – Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական – Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա