Logo

Մասկը չիպերի պակասը համեմատում է համաճարակի ընթացքում զուգարանի թղթի պակասի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.06.2021Լրահոս
106796332 1605283455518 gettyimages 1228311056 urn newsml dpa com 20090101 200902 99 404114 2 scaled - Մասկը չիպերի պակասը համեմատում է համաճարակի ընթացքում զուգարանի թղթի պակասի հետ

Tesla էլեկտրամոբիլների արտադրողի ղեկավար Իլոն Մասկը միկրոէլեկտրոնային չիպերի պակասությունը համեմատել է համաճարակի ընթացքում զուգարանի թղթի պակասի հետ և հույս հայտնել, որ խնդիրը կարճաժամկետ է:

«Մեր ամենամեծ խնդիրը մատակարարման շղթան է, հատկապես միկրոկոնտրոլերի չիպերը, ես նման բան դեռ չեմ տեսել: Դեֆիցիտի վախը ստիպում է յուրաքանչյուր ընկերության չափազանց շատ չիպ պատվիրել: Դա նման է զուգարանի թղթի պակասի, բայց էպիկական մասշտաբի», – գրել է Մասկը` պատասխանելով Twitter-ի օգտատիրոջ հաղորդագրությանը:

Հավանաբար, գործարարը խոսում էր 2020-ին կորոնավիրուսային համաճարակի սկզբում նկատվող իրավիճակի մասին, երբ կտրուկ աճել էր տարբեր ապրանքների պահանջարկը՝ ներառյալ հացահատիկների, պահածոների և զուգարանի թղթի:

Այնուամենայնիվ, Tesla-ի ղեկավարը կարծում է, որ չիպերի պակասի հետ կապված խնդիրը կարճաժամկետ է:

Մայիսի վերջին Financial Times-ը գրել էր, որ Tesla-ն քննարկում է կիսահաղորդչային կայան ձեռք բերելու հնարավորությունը և պատրաստվում է նաև կանխավճար թողնել չիպերի մատակարարման համար:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա