Logo

Mass Moca-ի նոր շունչը Taryn Simon-ի քանդակներին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.03.2021Արվեստանոց
1 - Mass Moca-ի նոր շունչը Taryn Simon-ի քանդակներին

Հյուսիսային Ադամսի Մասաչուսեթսի ժամանակակից արվեստի թանգարանը (Mass MoCA) ձեռք է բերել Թարին Սիմոնի The Pipes (2016-2021) հավաքածուն: Այն բաղկացած է 11 մոնոլիտ բետոնե քանդակներից:

«Հավաքածուն պատրաստվել է դեռևս 2016 թվականին Նյու Յորքի Park Avenue Armory art center-ում «An Occupation of Loss» ներկայացման համար, որի առաքելությունը սգո սովորույթներն ու «նեանդերտալյան ժամանակներից օգտագործվող կորստի ֆիզիկական և կառուցվածքային կորստի նշաններն ուսումնասիրելն է» – ասել է Թարին Սիմոնը:

rs141306 mg 9899 lpr 960x640 - Mass Moca-ի նոր շունչը Taryn Simon-ի քանդակներին

2016-ի վաճառված ներկայացումը ցուցադրում էր «պրոֆեսիոնալ սգավորների», որոնք քանդակագործության հիմքում գտնվող փոքր սենյակների ներսում ղրղզական շարականներից մինչև թամիլական երգերի տեսքով սգո ծեսեր էին կարդում :

Աշխատանքն իրականացվել է OMA/Shohei Shigematsu ճարտարապետական ​​ընկերության հետ համատեղ:

«Ներկայացումները դեռևս կանցկացվեն քանդակների ներսում, որոնք ակտիվացնելիս մթնոլորտային և կրկնվող ձայներ են արձակում» – ավելացնում է Թարին Սիմոնը:

Նախորդ ցուցադրությունների ժամանակ այցելուներին թույլատրվում էր մուտք գործել մութ քանդակներ և սեփական հնչյունները հնչեցնել:

Կառույցները, որոնք տեղակայված են Mass Moca-ում, այժմ ծառայելու են որպես ձայնային հետազոտության, լռության, ուրախության, աստղերի դիտման կամ ցանկացած այլ բանի համար, որ անհրաժեշտ է մարդկանց: Մոդուլային կառուցվածքները 48 ոտնաչափից դարձել են 22 ոտնաչափ:

Հանրության համար ցուցադրությունը հասանելի կլինի մայիսի 29-ին՝ տեղակայված թանգարանային համալսարանի վիթխարի ջրամբարի մեջ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա