Logo

Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 19.09.2021ՍՊՈՐՏ
psg lionel messi neymar paris saint germain 1 - Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին հերթական անգամ խոսել է Աշխարհի 2006 թվականի առաջնությունում Զինեդին Զիդանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։

– Շատերին է տանջում այն հարցը, թե ինչ ասացիք Զիդանին եզրափակիչում, որից հետո նա ձեզ գլխով հարվածեց։

– Այդ խաղում ես հաճախ էի քաշում նրա մարզաշապիկից ու նա ասաց, որ եթե մարզաշապիկն ինձ պետք է, ես կարող եմ խաղից հետո վերցնել, ինչին ի պատասխան ես ասացի, որ նախընտրում եմ նրա քրոջը։

– Իբրահիմովիչն ասում է, որ Զիդանը ձեզ ողջ աշխարհով հայտնի դարձրեց, և որ առանց Զիդանի դուք կմնայիք սովորական պաշտպան, որին միայն Իտալիայում են ճանաչում։

– Ես ուշադրություն չէի դարձնի Իբրահիմովիչի խոսքերին։ Ինձ այդ ժամանակ զայրացնում էր, որ Զիդանին աջակցում էին ֆրանսիացիները, իսկ իմ ազգը՝ իտալացիները, քննադատում էին ինձ այդ արարքի համար։ Նրանք պետք է համբուրեին այն հողը, որի վրայով ես քայլել եմ։

Եզրափակիչում ես կարևորագույն գոլի հեղինակ դարձա ու նրանց առաջատարին դուրս մղեցի խաղից, բայց երախտագիտության փոխարեն միայն քննադատական խոսքեր ստացա,- ասել է Մատերացին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա