Logo

Մատեուս. «Գերմանիան ֆավորիտ կլինի, եթե Անգլիայի հետ խաղը հասնի 11-մետրանոցների»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
1f18056f c133 4cf7 b514 22f34d76ac2f - Մատեուս. «Գերմանիան ֆավորիտ կլինի, եթե Անգլիայի հետ խաղը հասնի 11-մետրանոցների»

Գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոտար Մատեուսը կարծիք է հայտնել ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ խաղի մասին:

«Մեզ դուր է գալիս «Ուեմբլին» և Անգլիա մեկնելը: Դա լրացուցիչ շարժառիթ է մեր ֆուտբոլիստների համար:

Մեզ համար միշտ ամեն ինչ լավ է 11-մետրանոցների հարցում: Դա Գերմանիայի ու Անգլիայի միջև հանդիպումների յուրատեսակ երևույթներից է: Կարծում եմ՝ եթե գործը հասնի հետխաղա 11-մետրանոցներին, ապա մենք ֆավորիտ կլինենք, որովհետև այդ պահերին սկսում ես մտածել անցյալի մասին:

Երբ մենք Անգլիայի հետ խաղում էինք ԱԱ-90-ում ու ԵՎՐՈ-96-ում, անգլիացի ֆուտբոլիստների վրա մեծ ճշնում էր գործադրվում, որովհետև նրանք ամեն օր թերթերում կարդում էին 11-մետրանոցների մասին հոդվածներ: Այնպես, որ եթե լինեն 11-մետրանոցները, ֆավորիտ կդանա Գերմանիան»,- Մատեուսի խոսքն է մեջբերում The Guardian-ը:

1990 և 1996 թվականներին գերմանացիները 11-մետրանոց հարվածաշարում հաղթել են Անգլիային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա