Logo

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
matthaus kross - Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Լոտար Մատեուսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին:

«Տոնին այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ: Նրա դեմ անձամբ ոչինչ չունեմ, բայց ինձ դուր չի գալիս նրա խաղաոճը:

Եվրոպայի առաջնության ժամանակ կարելի էր համոզվել, որ նա ոչ միայն դանդաղ է վազում, այլ նաև գնդակն արագ չի տեղաշարժում:

Իրականում նա լավ փոխանցումների է տիրապետում, բայց երբ ուշացնում է դրանք, գրոհի արագությունը կորում է, խաղի տեմպն ընկնում է, իսկ մրցակիցը հասցնում է փակել ազատ գոտիները»,- Kicker-ի հետ զրույցում ասել է գերմանացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա