Logo

«Մատրիցան» վերադառնում է

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 14.05.2019Կինո
matrix - «Մատրիցան» վերադառնում է

Ուրախալի լուր «Մատրիցա» (“The Matrix”) ֆրանշիզայի սիրահարների համար՝ այն վերադառնում է: Հիշեցնենք, որ առաջին մասից անցել է մոտ 20 տարի: Երբեմնի եղբայրներ, այժմ Վաչովսկի քույրերի վերջին՝ երրորդ «Մատրիցան» էկրաններ է բարձրացել 2003 թ. և մեզնից շատերն արդեն հասցրել են կարոտել հերոսներին:
Արդեն հայտնի է, որ նկարահանվելու է ֆրանշիզայի չորրորդ մասը, սակայն Վաչովսկի քույրերը ոչ մի կապ չեն ունենալու նոր «Մատրիցայի» հետ:

Ամենայն հավանականությամբ Կիանու Ռիվզը չի մարմնավորելու գլխավոր հերոսին՝ Նեոյին, քանի որ ինչպես խոստովանել է դերասանը՝ նա միայն կհամագործակցի արդեն հարազատ դարձած Վաչովսկի քույրերի հետ:

Մեզ նոր, լրիվ նոր «Մատրիցա» է սպասվում և հույս ունենք, որ խորը հիասթափություն չենք ապրի:

Աղբյուր՝ GQ


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա