Logo

Մասիմո Մաուրո. «Ռոնալդուն ավազակ էր «Յուվենտուսի» հանդերձարանում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:52 / 30.08.2022ՍՊՈՐՏ
Մասիմո Մաուրո- Կրիշտիանու Ռոնալդու

Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Մասիմո Մաուրոն խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին հանդերձարանում, երբ նա խաղում էր իտալական ակումբում։

«Կարիք չկա նրան համեմատել Մարադոնայի հետ։ Դիեգոն շատ սիրված էր թիմակիցների կողմից, մինչդեռ Ռոնալդուն ավազակ էր հանդերձարանում:

Եղել է դեպք, երբ Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բարձրացրել թիմակցի վրա: Կիեզան պետք է անձամբ պատմի այդ մասին, պետք է ավելի համարձակ լինել։

Այդ պատճառով Պիրլոն «Յուվենտուսի» ղեկին իր վերջին խաղում Ռոնալդուին խաղադաշտ դուրս չէր բերել»,- Մաուրոյի խոսքը մեջբերում է Tuttojuve-ն:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» գույները պաշտպանել էր 2018-2021 թվականներին: 

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն անցյալ ամռանն էր վերադարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա