Logo

Մաուրիցիո Սարին գլխավորեց «Լացիոն»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.06.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
197622307 4359702634111830 6620304851379198791 n - Մաուրիցիո Սարին գլխավորեց «Լացիոն»

Իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին գլխավորեց «Լացիոն»։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Հռոմի թիմը բավականին հետաքրքիր ձև է ներկայացրել նոր մարզչին։ Նրանք Twitter-ի էջում տեղադրել են ծխախոտի էմոջի։ Սարին հայտնի է ծխախոտի հանդեպ իր ունեցած սիրով։

Սարիի վերջին աշխատավայրը եղել է «Յուվենտուսը», որտեղ նա աշխատել է մեկ տարի ու դարձել է Իտալիայի չեմպիոն։

«Լացիոյի» նախկին մարզիչը Սիմոնե Ինձագին էր, որը Անտոնիո Կոնտեի հեռանալուց հետո գլխավորեց «Ինտերը»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա