Logo

Մաուրո Իկարդին գրանցել է ամենաարագ հեթ-տրիկը 1947 թվականից ի վեր

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.03.2017ՍՊՈՐՏ
resizedcrop bfd4d2fc718eba067988bf1a799cf6af 700x523 - Մաուրո Իկարդին գրանցել է ամենաարագ հեթ-տրիկը 1947 թվականից ի վեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ մրցավեճի (7-1) արդեն 26-րդ րոպեին հասցրել էր երեք անգամ գրավել մրցակցի դարպասը:

Դա «Ինտերի» ֆուտբոլիստների շրջանում Ա Սերիայի շրջանակներում գրանցած ամենաարագ հեթ-տրիկն էր՝ սկսած 1947 թվականի հոկտեմբերի 26-ից: Այդ ժամանակ հանդիպման արդեն 18-րդ րոպեի դրությամբ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «ներաձուրիների» ֆուտբոլիստ Բենիտո Լորենցին:

Բացի Իկարդիից, «Ատալանտայի» հետ մրցավեճում երեք գոլի հեղինակ է դարձել նաև Էվեր Բանեգան: Նախորդ դեպքը, երբ «Ինտերի» երկու ֆուտբոլիստներ Ա Սերիայի մեկ մրցավեճում դարձել էին հեթ-տրիկի հեղինակ, գրանցվել էր 1933 թվականի սեպտեմբերին: Այդ մրցավեճում միլանյան թիմը 9-0 հաշվով ջախջախել էր «Կազալեին», իսկ մրցակցի դարպասը երեքական անգամ գրավել էին Ջուզեպե Մեացան և Ատիլիո Դեմարիան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա