Logo

Մաքս Ֆերստապենը՝ «Ֆորմուլա-1»-ի ընդհանուր հաշվարկի առաջատար. «Ռեդ Բուլը» շրջանցեց «Ֆերարիին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:53 / 23.05.2022Ֆորմուլա 1
Մաքս Ֆերստապեն

Իսպանիայի Գրան պրիում տարած հաղթանակն «արքայական» ավտոարշավի ընթացիկ մրցաշրջանի անհատական հաշվարկի առաջատար դարձրեց «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենին, որը 6 միավորով առաջ անցավ Շառլ Լեկլերից։ Այս փուլում երկրորդ տեղը գրավեց «ցուլերի» մյուս արշավորդ Սերխիո Պերեսը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Ջորջ Ռասելը։ Մեկնարկից հետո վստահորեն առաջին տեղում ընթացող Շառլ Լեկլերը («Ֆերարի») բոլիդի տեխնիկական խնդիրների պատճառով վաղաժամ դուրս եկավ մրցուղուց։

Թիմային հաշվարկում՝ Կոնստրուկտորների գավաթի խաղարկությունում նույնպես փոխվեց առաջատարը. հաղթական դուբլի շնորհիվ «Ռեդ Բուլը» 25 միավորով գերազանցում է «Ֆերարիին»։

Ընդհանուր անհատական հաշվարկ

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 110 միավոր
2. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 104
3. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ»)՝ 84
4. Ջորջ Ռասել («Մերսեդես»)՝ 74
5. Կառլոս Սայնս («Ֆերարի»)՝ 65
6. Լյուիս Հեմիլտոն («Մերսեդես»)՝ 46
7. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ 39
8. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո»)՝ 38
9. Էստեբան Օկոն («Ալպին»)՝ 30
10. Քևին Մագնուսեն («Հաաս»)՝ 15
11. Դանիել Ռիկարդո («Մաքլարեն»)՝ 11
12. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի»)՝ 11
13. Պյեռ Գասլի («Ալֆա Տաուրի»)՝ 6
14. Սեբաստյան Ֆետել («Աստոն Մարտին»)՝ 4
15. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին»)՝ 4
16. Ալեքսանդեր Ալբոն («Ուիլյամս»)՝ 3
17. Լենս Սթրոլ («Աստոն Մարտին»)՝ 2
18. Գուանյույ Չժոու («Ալֆա Ռոմեո»)՝ 1։

Կոնստրուկտորների գավաթ

1. «Ռեդ Բուլ»՝ 194 միավոր
2. «Ֆերարի»՝ 169
3. «Մերսեդես»՝ 120
4. «Մաքլարեն»՝ 50
5. «Ալֆա Ռոմեո»՝ 39
6. «Ալպին»՝ 34
7. «Ալֆա Տաուրի»՝ 17
8. «Հաաս»՝ 15
9. «Աստոն Մարտին»՝ 6
10. «Ուիլյամս»՝ 3։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա