Logo

Մայամի. Կանանց եզրափակիչի մասնակիցները (տեսանյութ, ֆոտո)

10:48 / 01.04.2023ՍՊՈՐՏ
null

Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչում կմրցեն Ղազախստանը ներկայացնող, աշխարհի 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինան ու Չեխիայի ներկայացուցիչ, 12-րդ ռակետ Պետրա Կվիտովան:

Ռիբակինան կիսաեզրափակիչում 2-0 (7-6 (7-3), 6-4) հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեսիկա Պեգուլային, իսկ Պետրա Կվիտովան՝ Ռումինիայի ներկայացուցիչ, 74-րդ ռակետ Սորանա Կիրստյային (2-0՝ 7-5, 6-4): 

Ելենա Ռիբակինա - Ջեսիկա Պեգուլա՝ 2-0 (7-6 (7-3), 6-4)

Պետրա Կվիտովա - Սորանա Կիրստյա՝ 2-0 (7-5, 6-4)

Եզրափակիչը կկայանա ապրիլի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Ելենա Ռիբակինա, Մայամի, լուսանկարը՝ Gettyimages


Պետրա Կվիտովա, Մայամի, լուսանկարը՝ Gettyimages

Մայամի. Տղամարդկանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա