Logo

Մայամի. Խաչանովը հաղթեց Ցիցիպասին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:40 / 29.03.2023ՍՊՈՐՏ
Կարեն Խաչանով-Ստեֆանոս Ցիցիպաս

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Աշխարհի 16-րդ ռակետն առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4։ Մրցախաղը տևեց 1 ժամ 34 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգիրը Կարեն Խաչանովը կվիճարկի Ֆրանչեսկո Չերունդոլո (Արգենտինա) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Մայամիի մրցաշարի նախորդ երկու փուլերում 26-ամյա ռուսաստանցին հաղթել էր արգենտինացի Թոմաս Մարտինին (73-րդ ռակետ) ու չեխ Իրժի Լեգեչկային (44-րդ ռակետ):

Կարեն Խաչանովը և Ստեֆանոս Ցիցիպասը մինչև օրս հանդիպել էին 7 անգամ։ 6 մրցախաղերում հաղթել էր հույն թենիսիստը, մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել էր Խաչանովին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա