Logo

Մայամի. Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում (տեսանյութ)

23:33 / 31.03.2023ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։

Կիսաեզրափակիչում աշխարհի 16-րդ ռակետը երեք սեթում պարտվեց ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևին՝ 6-7 (5-7), 6-3, 3-6։ Մրցախաղը տևեց 2 ժամ 18 րոպե:

Աշխարհի 5-րդ ռակետ Մեդվեդևը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողի հետ: Մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 03:00-ին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ճանապարհին Կարեն Խաչանովը հաղթել էր արգետինացի Ֆրանչեսկո Չերունդոլոյին (31-րդ ռակետ), հույն Ստեֆանոս Ցիցիպասին (երրորդ ռակետ), չեխ Իրժի Լեգեչկային (44-րդ ռակետ) և արգենտինացի Թոմաս Մարտինին (73-րդ ռակետ): 

Մայամիի մրցաշարը մեկնարկել է մարտի 22-ին և կավարտվի ապրիլի 2-ին: Տղամարդկանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն եվրո է: Գործող հաղթողն աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա