Logo

Պետրա Կվիտովան՝ Մայամիի «Մասթերսի» հաղթող (տեսանյութ)

01:01 / 02.04.2023ՍՊՈՐՏ
null

Չեխ թենիսիստուհի, աշխարհի 12-րդ ռակետ Պետրա Կվիտովան հաղթեց Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղում:

Եզրափակիչում Կվիտովան երկու սեթում 7-6 (16-14), 6-2 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ պայքարում: Մրցախաղը տևեց 1 ժամ 42 րոպե:

WTA-1000 կարգի մրցաշարը մեկնարկել էր մարտի 21-ին, մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է: 2022 թվականին հաղթող էր դարձել Իգա Սվյոնտեկը, որը եզրափակիչում 6-4, 6-0 հաշվով պարտության էր մատնել Ճապոնիայի ներկայացուցիչ Նաոմի Օսակային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա