Logo

Մայքլ Կարիկը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.12.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մայքլ Կարիկը հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից - Մայքլ Կարիկը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Մայքլ Կարիկը 15 տարի անց հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Կարիկը չի ընդգրկվի Ռալֆ Ռանգնիկի մարզչական շտաբում:

Հիշեցնենք, որ Սուլշերի պաշտոնանկությունից հետո անգլիացին ժամանակավոր գլխավորում էր ակումբը: Հաջորդ՝ «Քրիստալ Փելասի» դեմ խաղից ՄՅՈԻ-ի ղեկին կլինի Ռանգնիկը:

Կարիկը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում մանկունիական ակումբի կազմում անցկացրել է 464 խաղ՝ 2006-2018 թվականներին: Կարիկը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2008 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը:

2018 թվականին՝ մարզական կարիերան ավարտելուց հետո, Կարիկն սկսել է մարզչական կարիերան՝ աշխատելով ինչպես Ժոզե Մոուրինյոյի, այնպես էլ Ուլե Գունար Սուլշերի գլխավորած մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական:

«Այն ժամանակահատվածը, որ անցկացրել եմ ակումբում, միշտ լավագույնը կլինի իմ կարիերայում: Երբ պայմանագիր կնքեցի մոտ 15 տարի առաջ, նույնիսկ ամենախենթ երազում չէի կարող տեսնել, որ այսքան տիտղոսներ կնվաճեմ թիմի հետ:

Իհարկե, երբեք ինձ չեն լքի հիանալի պահերը, որ ապրել եմ այս ակումբում և՛ մարզական, և՛ մարզչական կարիերայիս ընթացքում:

Այնուամենայնիվ, երկար մտածելուց հետո ես որոշեցի, որ ակումբից հեռանալու ճիշտ ժամանակն է»,- ասել է Կարիկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա