Logo

Մաքսիմ Մայրովիչն ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստն է VBET ՀՊԼ-ում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:24 / 17.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նորավանքի» հետ առաջնության 33-րդ տուրի խաղում դառնալով դուբլի հեղինակ՝ Մաքսիմ Մայրովիչը ոչ միայն մեծապես օգնեց իր թիմին խուսափելու պարտությունից, այլև VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի ու դարձավ ՀՀ առաջնություններում ելույթ ունեցած ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստը: Նա մեկ գնդակով գերազանցեց Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը:

Մայրովիչը «Նոայում» նորամուտը նշել է 2019/20թթ. առաջնության մեկնարկային խաղում՝ օգոստոսի 3-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած մրցավեճում: Այն ժամանակ թիմը կրում էր «Արցախ» անվանումը: Նորամուտը հաջող էր Մայրովիչի համար, որը 70-րդ րոպեին 11մ հարվածով բացեց իր գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում՝ գրավելով Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանում Մաքսիմ Մայրովիչը 11 գնդակով դարձավ «Նոայի» լավագույն ռմբարկուն: Հաջորդ մրցաշրջանում Մայրովիչն առաջնության աշնանային հատվածում իր գոլերի թիվն ավելացրեց երկուսով ու հեռացավ «Նոայից»: Դա հնարավորություն ընձեռեց 6 գոլով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Վլադիմիր Ազարովին ՀՀ առաջնություններում խփած գնդակների քանակը հասցնել 14-ի և դառնալ «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու:

Ստացվեց այնպես, որ Ազարովը նախորդ առաջնության ավարտից հետո հեռացավ թիմից, իսկ Մայրովիչը կրկին վերադարձավ հարազատ կոլեկտիվ: Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին՝ «Նորավանքի» հետ խաղում, Մայրովիչն իր վերադարձը նշեց գոլով՝ ավելացված ժամանակում թիմին փրկելով պարտությունից: Դա Մայրովիչի 14-րդ գոլն էր, որով նա հավասարվեց Ազարովին:

Եվ ահա հոկտեմբերի 31-ին՝ ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում, Մայրովիչը կրկին վերադարձրեց «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը՝ խփելով 15-րդ գոլը: Առաջնության գարնանային հատվածում Մայրովիչը կրկին վերականգնել է իր նշանառությունը, որի արդյունքում 6 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Ընթացիկ առաջնությունում խփած 8 գոլով նա «Նոայի» լավագույն ռմբարկուն է:

VNews-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում ելույթ ունեցած ամենաարդյունավետ ռուսաստանցի ֆուտբոլիստների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ

Ակումբներ

Գոլ

1. Մաքսիմ Մայրովիչ

«Նոա»

21

2. Անտոն Կոբյալկո

«Արարատ-Արմենիա»՝ 19, «Փյունիկ»՝ 1

20

3. Անդրեյ Բուլանով

«Միկա»

19

4. Վլադիմիր Ազարով

«Նոա»

14

5. Եվգենի Կոբզար

«Ուրարտու»՝ 11, «Նորավանք»՝ 2

13

6. Վադիմ Կագրամանով

«Կոտայք»՝ 6, «Միկա»՝ 5

11

7. Նիկիտա Տանկով

«Ալաշկերտ»

9

8. Պավել Կիրիենկո

«Նոա»

8

9. Օլեգ Պոլյակով

«Ուրարտու»

7

10. Ռամազան Իսաև

«Երևան»՝ 6, «Արարատ»՝ 1

7

11. Ացամազ Բուրաև

«Գանձասար-Կապան»՝ 5, «Ուրարտու»՝ 2

7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա