Logo

Մբապե. «Սա մեր առավելագույնն է»

09:54 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը:

«Շատ բան չի կորցրել ՊՍԺ-ն, եթե նայեք երկու թիմերի վիճակին: «Բավարիան» ունի հիանալի կազմ: Այս թիմը ստեղծվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։

Ես մրցաշրջանի սկզբում Չեմպիոնների լիգայում իմ առաջին ասուլիսում ասացի, որ կանենք հնարավորը։ Սա մեր առավելագույնն է, վերջ։ Պատրաստվում ենք վերադառնալ մեր առօրյային, որը Ֆրանսիայի առաջնությունն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: Ֆրանսիայի չեմպիոնը պարտվել էր նաև տնային խաղում (0-1): Երկրորդ տարին անընդմեջ ՊՍԺ-ն չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա