Logo

Մբապե. «Դժվար կլինի քնել այս ամենից հետո»

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 29.06.2021ՍՊՈՐՏ
mbappe 1 - Մբապե. «Դժվար կլինի քնել այս ամենից հետո»

Ֆրանսիայի հավաքականի հարձավող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայից կրած պարտությունը: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում որոշիչ է դարձել հենց Մբապեի վրիպումը:

«Շատ դժվար է շրջել էջը: Շատ տխուր եմ այս պարտության համար, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին: Ներողություն եմ խնդրում իմ վրիպման համար, ցանկանում էի օգնել թիմին, բայց չկարողացա:

Դժվար կլինի քնել այս ամենից հետո, բայց ցավոք դա իմ սիրելի մարզաձևի ռիսկերից մեկն է: Գիտեմ, որ երկրպագուները հիասթափված են, բայց կցանկանայի նրանց շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Ամենակարևորն այս պարտությունից հետո ավելի ուժեղ դառնալն է, որպեսզի հաջորդ փորձություններին ավելի լավ դիմանանք: Շնորհավորում եմ Շվեյցարիային և հաջողություն մաղթում»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Get French Football News-ը:

Մոուրինյոն՝ Ֆրանսիայի հավաքականի մասին. «Բարդ է չհաղթել, երբ թիմում ունես Մբապե»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա