Logo

Իբրահիմովիչը Մբապեին խորհուրդ է տվել նոր ակումբի ընտրության հարցում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:40 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի ապագայի մասին:

«Մբապեն խորհուրդ հարցրեց ինձնից, իսկ ես պատասխանեցի, որ եթե լինեի նրա փոխարեն, կընտրեի «Ռեալը»: Այս հարցում կարևոր է՝ ինչ է ուզում և ինչ է մտածում Կիլիանը: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն չպետք է փորձի պահել նրան: Վերջնական որոշում պիտի կայացնի ֆուտբոլիստը»,- շվեդ ռմբարկուի խոսքը փոխանցում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: 

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 23-ամյա հարձակվողն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա