Logo

Ֆրանսիացուն թիմում պահելու նոր ծրագիր. Մբապեն կարող է Մեսիից բարձր վարձատրվել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:23 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Կիլիան Մբապե-Մեսի

ՊՍԺ-ն շարունակում է ծրագիր մշակել՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ակումբում պահելու համար: Փարիզցիները պատրաստ են մեծ ջանքեր գործադրել՝ հարձակվողին համոզելու նոր պայմանագիր կնքել։

Ակումբը լրջորեն դիտարկում է այն տարբերակը, որ Մբապեն դառնա թիմի՝ ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Ըստ RMC Sport-ի՝ ակումբի ղեկավարությունը ֆրանսիացուն կառաջարկի անհատական պայմանագրի շատ ավելի լավ պայմաններ, քան այժմ ունի նորեկ, բայց գերաստղ Լիոնել Մեսին:

Տվյալ դեպքում խոսքը կարճաժամկետ պայմանագրի կնքման մասին է։ Այսինքն՝ ՊՍԺ-ն հարձակվողին պատրաստ կլինի բաց թողնել այլ ակումբ, բայց ոչ անվճար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» ու կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, իսկ ֆրանսիացին վերջերս անցկացրած հարցազրույցի ժամանակ հերքել էր մադրիդցիների հետ համաձայնության գալու մասին տեղեկությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա