Logo

Մբապեի կրտսեր եղբայրն ավտովթարի է ենթարկվել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:12 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

15-ամյա Իտան Մբապեն՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի եղբայրը, ավտովթարի է ենթարկվել՝ հաղորդում է L'Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ Սեն Ժերմեն ան Լեից՝ փարիզյան ակումբի մարզաբազայից ոչ հեռու։ Range Rover 4x4-ը, որում եղել է Մբապեի եղբայրն իր վարորդի հետ, շրջվել է՝ բախվելով Audi-ի հետ։ Audi ավտոմեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Իտան Մբապեն վարորդի հետ հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ դեռահասը լուրջ վնասվածքներ չունի: Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Անցյալ տարվա հունիսին Իտան Մբապեն պայմանագիր էր կնքել ՊՍԺ-ի հետ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է 3 տարով։ Ավելի վաղ նա մարզվում էր փարիզյան ակումբի ակադեմիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա