Logo

Մբապեի ներկայացուցիչներն ու «Ռեալի» ղեկավարությունը հաջորդ շաբաթ կհանդիպեն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:20 / 06.05.2022ՍՊՈՐՏ
null

Կիլիան Մբապեն ապագայի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։

L’Équipe-ը, հղում կատարելով ֆուտբոլիստի մտերիմ անձանց, հայտնում է, որ հարձակվողը միտված է ՊՍԺ-ն լքելուն։ RMC Sport-ն իր հերթին հավաստիացնում է, որ հաջորդ շաբաթ կկայանա Մբապեի ներկայացուցիչների ու «Ռեալի» ղեկավարության հանդիպումը։

Երեկ Le Parisien-ը հայտնել էր, որ Մբապեն ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել: Տեղեկությունն ավելի ուշ հերքեց հարձակվողի մայրը։

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 35 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա