Logo

Մբապեի նոր դերը ՊՍԺ-ում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:18 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Մբապե-2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Թուրինի «Յուվենտուսի» դեմ կայացած խաղը (2-1), ինչպես նաև մանրամասներ հայտնել թիմում իր նոր դերի մասին։

«Ես թիմում նոր դեր ունեմ։ Մարզիչը ցանկանում է, որ ես նաև հարձակման կենտրոնում լինեմ, որպեսզի կարողանամ ճեղքել պաշտպանությունն ու կապող օղակ լինել Մեսիի ու Նեյմարի միջև։ Փորձում եմ որքան հնարավոր է շուտ հարմարվել նոր դերին։

Մենք երջանիկ ենք։ Կարծում եմ, որ մենք կարող էինք մեզ թույլ տալ սխալվել ավելի վաղ ու փոքր-ինչ ավելացնել երկրորդ խաղակեսում։ Անգամ առաջին խաղակեսում մենք կարող էինք անել դա, բայց մենք արեցինք ամենակարևորը։

Մենք լավ խաղացինք ու հաղթանակի հասանք տնային խաղում։ Մենք միշտ ցանկանում ենք խաղալ մեծ թիմերի դեմ և Չեմպիոնների լիգան հենց դրա համար է։ Մենք սիրում ենք այս մթնոլորտը»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 160 միլիոն եվրո է գնահատում ֆրանսիացու տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա