Logo

Մբապեի տրանսֆերը՝ «թույլ կրակի վրա». ինչ է պատրաստվում անել «Ռեալը»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 10.07.2021ՍՊՈՐՏ
Kylian Mbappe lors de France Galles le 2 juin 2021 1039925 - Մբապեի տրանսֆերը՝ «թույլ կրակի վրա». ինչ է պատրաստվում անել «Ռեալը»

«Մբապեի տրանսֆերը՝ «թույլ կրակի վրա». այսպես է վերնագրել AS պարբերականն իր նյութը՝ ֆրանսիացու՝ «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ:

Պարբերականի փոխանցմամբ՝ «Ռեալի» ղեկավարները ժամեր առաջ հանդիպում են ունեցել՝ քննարկելու Մբապեին գնելու մարտավարությունը: Նշվում է, որ ակումբում որոշում են կայացրել չշտապել, ոչինչ չձեռնարկել ու պատերազմ չհայտարարել ՊՍԺ-ին. «Ռեալը» մտադիր է համբերատար սպասել, քանի որ գիտի՝ ժամանակն աշխատում է իր օգտին: «Արքայական ակումբում» վստահ են, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ և ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել ֆուտբոլիստին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար:

Հաղորդվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 150 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա