Logo

Մբապեն աջակցել է Զիդանին

09:48 / 09.01.2023ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին: 24-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում գրառում է կատարել՝ քննադատելով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Նոել Լե Գրեին, որն արհամարհանքով էր խոսել Զիդանի մասին։

Ավելի վաղ Լե Գրեին հարցրել էին, թե արդյոք Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը: Նա պատասխանել էր, որ իրեն չի հետաքրքրում: Հարցին, թե արդյոք իր և ֆրանսիացի մասնագետի միջև հեռախոսազրույց է եղել, Լե Գրեն պատասխանել էր, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե Զիդանը զանգի:

«Զիդանը Ֆրանսիան է: Ահա, թե ինչպես են անարգում լեգենդին»,- գրել է Մբապեն։

Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետը 2021 թվականի հունիսի 30-ին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա